Իր սեմինարների միջոցով ԷկոԼաբը հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց սեփական մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում:

Դուք ևս կարող եք մասնակցել ԷկոԼաբին, եթե՝

• 18-ից 24 տարեկան եք,
• բնակվում եք Հայաստանի մարզերում,
• ակտիվ եք Ձեր համայնքում,
• հետաքրքրված եք ակտիվ քաղաքացիությամբ։

Ծրագիրը հնարավորություն կտա մասնակցելու 3 թեմատիկ սեմինարի և զարգացնելու ու իրականացնելու համայնքային ծրագրեր:

Սեմինարներնը կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով՝

• Գարնանային դպրոց՝ հունիսի 29 – հուլիսի 5
• Ծրագրային հանդիպում՝ հուլիս 26 – 31
• Անդրադարձ ֆորում՝ նոյեմբեր 25 – 29

Սեմինարներին մասնակցելով Դուք կստանաք խորը գիտելիքներ կայուն զարգացման մասին, կզարգացնեք ժամանակի և ծրագրի կառավարման հմտությունները և դառնալով ԷկոԼաբի շրջանավարտների ցանցի անդամներ կկարողանաք դիմել տարբեր տեղական և միջազգային ծրագրերի:

Ծրագրին մասնակցությունն անվճար է։
Սեմինարների ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը:
Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածախսերը փոխհատուցվում են սեմինարների ժամանակ:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը մայիսի 25-ն է:

Ծրագրի կարող եք դիմել կայքում հասանելի առցանց դիմում-հայտով կամ լրացնելով և հետևյալ էլ. փոստին` ecolab@joint-civic-education.net, ուղարկելով ծրագրային հայտադիմումը:

Ծրագիրն իրականացվում է ԷկոԼաբ հիմնադրամի կողմից՝ Թեոդոր Հոյսի անվան կոլեգիայի հետ համագործակցությամբ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: