14570587_553919724804942_6785591473848669136_oՁեր անձնական և սոցիալական զարգացման նպատակների իրագործման ժամանակն է, շտապե՛ք դիմել ԷկոԼաբին մինչև հոկտեմբերի 7-ը:
Իր սեմինարների միջոցով ԷկոԼաբը հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց սեփական մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում:

Դուք ևս կարող եք մասնակցել ԷկոԼաբին, եթե՝

• 18-ից 25 տարեկան եք,
• ակտիվ եք Ձեր համայնքում,
• հետաքրքրված եք կայուն զարգացման թեմայով,
• և կարևորում եք քաղաքացիական ակտիվիզմը:
Ծրագիրը հնարավորություն կտա մասնակցելու 2 դասընթացների, ինչպես նաև զարգացնելու և իրականացնելու համայնքային ծրագրեր:
Դասընթացները կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով՝
• Աշնանային դպրոց՝ հոկտեմբերի 22-29, 2016
• Անդրադարձ ֆորում՝ հունվար 24-27, 2017
Սեմինարներին մասնակցելով Դուք կստանաք խորը գիտելիքներ կայուն զարգացման մասին, կզարգացնեք ժամանակի և ծրագրի կառավարման հմտությունները և դառնալով ԷկոԼաբի շրջանավարտների ցանցի անդամներ կկարողանաք դիմել տարբեր տեղական և միջազգային ծրագրերի:
Ծրագրին մասնակցությունն անվճար է։ Սեմինարների ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: Սեփակա բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածախսերը փոխհատուցվում են սեմինարների ժամանակ:

Դիմել՝https://ecolab-program.typeform.com/to/a64Nb0

Ծրագիրն իրականացվում է Canada Fund for Local Initiatives-ի դրամանաշնորհի միջոցով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *


one − 1 =