slider2 copy

ԷկոԼաբը ակտիվ քաղաքացիության ծրագիր է, որը կենտրոնացված է կրթելու երիտասարդներին՝ տալով նրանց համապատասխան ունակություններ, վերաբերմունք և արժեքներ կերտելու կայուն ապագա Հայաստանի համար:
Ամեն տարի ԷկոԼաբը հայտարարում է ընդունելություն և դիմորդներից ընտրում 25-30 երիտասարդներ, ովքեր մասնակցում են 3 թեմատիկ սեմինարի: Առաջին սեմինարը կոչվում է Գարնանային դպրոց (8 օր). այն կենտրոնանում է կայուն զարգացման հիմունքներ և ծրագրերի մշակման զարգացում վրա: Առաջին սեմինարից հետո մասնակիցների  անհատական, կամ թիմային ծրագրերը վերանայվում են ժյուրիի անդամների կողմից, որի ներառում է գործընկեր կազմակերպությունների ներակայացուցիչներ, նախորդ տարիների շրջանավարտները և փորձագետներ: Այն չափանիշները, որոնց հիման վրա մասնակիցների ներկայացրած ծրագրերը քննվում են հիմնվում են մասնակցի իր համայնքում ներգրավվածության աստիճանի, սոցիալ-էկոլոգիական խնդիրների լուծման ունակությունների, թիմային աշխատանքի մոտեցման և ռեսուրսների օգտագործման և սպասվելիք արդյունքների հարաբերացկության վրա: Այն մասնակիցներին, որոնց ներկայացրած ծրագրերը ընտրվում են տրվում է հնարավորություն մասնակցելու երկրորդ սեմինարին, որը կոչվում է Ծրագրային սեմինար (6 օր) և տալիս է ծրագրերի տնօրինման կարողություններ: Այնուհետև, ակսվում է Ինքուրույն սովորելու գործընթացը (4 ամիս) : Այս փուլում մասնակիցների ինքնուղղորդված ուսումնառությանը և ծրագրերի իրականացմանը աջակցում են ծրագրերի սատարողներ(մենթորները):  Ծրագրերի իրականացումից հետո մասնակիցները մասնակցում են Անդրադարձ ֆորումի (6 օր)` գնահատելու ծրագրային աշխատանքը և անհատական ուսումնառությունը: