Քառօրյա դասընթաց
Վանաձոր, սեպտեմբերի 16-19, 2016

Եթե մտահոգված եք Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով, եթե Ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ ներկայում ծավալվող սոցիալական և քաղաքացիական շարժումները շոշափելի արդյունք չեն ունենում, եթե հետաքրքրված եք արդարության հաստատման ու իրավունքների պաշտպանության հարցերով, բռնատիրություն և կառուցվածքային բռնություն թոթափելու խնդրով, ապա այս դասընթացը Ձեզ համար է:
Այս դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա բացահայտել ոչ-բռնի պայքարի մեթոդոլոգիան, մտածել բռնության, ոչ-բռնության, քաղաքացիական պայքարի, արդարության, ժողովրդավարության հիմնարար գաղափարների շուրջ և զարգացնելու ռազմավարական և մարտավարական պլանավորման հմտություններ։
Սա դասընթաց չէ, որտեղ դասընթացավարները միայն մատուցելու են տեսական նյութ և փոխանցելու են պրակտիկ հմտություններ, այլ հնարավորություն է ինտենսիվորեն ընդգրկվելու ընդհանուր մտագրոհի, մտքերի ու փորձի փոխանակման, վերլուծական և ռազմավարական պլանավորման հմտությունների զարգացման գործընթացի մեջ։

Ուսումնառության հիմնական թեմաներն են՝
ոչ-բռնության հարացույցը (պարադիգման) և արժեքները
քաղաքացիական դիմադրություն, ոչ-բռնության առավելությունը զինված և բռնի պայքարների նկատմամբ
ուժ, ուժի աղբյուրներ, ուժերի վերլուծություն, ուժի դերը պայքարում
քաղաքացիական դիմադրության հաջողության նախադրյալները
ռազմավարական և մարտավարական պլանավորում
ոչ-բռնի պայքարի մեթոդներն ու միջազգային կիրառությունը
բռնաճնշումներ, դրանց հետհարվածը և ինչպես հաղթահարել դրանք

Նախատեսվում է, որ ուսումնառությունից հետո մասնակիցները կիրականցնեն տարաբնույթ կամավորական ծրագրեր՝ իրենց ձեռք բերած գիտելիքները տարածելու նպատակով։

Ե՞րբ՝ Սեպտեմբերի 16-19, 2016թ, հայերեն լեզվով:

Որտե՞ղ՝ Վանաձորում, կոնկրետ տեղը կհայտնվի ընտրված մասնակիցներին:
Կացության և սննդի ծախսերը հոգալու են կազմակերպիչները: Ճանապարհածախսը փոխհատուցվելու է:

Ո՞վ կարող է դիմել՝ ԷկոԼաբի այն շրջանավարտները, ում հետաքրքրում են վերը նշված թեմաները:

Ինչպե՞ս դիմել՝ մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել ծրագրային հայտադիմումը և ուղարկել chobanyan@ecolab-program.net հասցեին մինչև օգոստոսի 13-ը։

Ծրագրի հայտադիմումը հասանելի է հետևյալ հղումով` http://bit.ly/2azr17F

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *


9 × eight =