Դիլիջան, Հայաստան

Փետրվար-մայիս, 2015

Young Changemakers of Dilijan

Մեր գործունեության նոր և հետաքրքիր ասպեկտը ներառում է դպրոցահասակ երիտասարդների հետ աշխատանքը: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները և խթանել նրանց ակտիվ քաղաքացիությունը և համայնքային գործունեությունը: IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ, ԷկոԼաբն ու Դիլիջանի երիտասարդական կենտրոնը Դիլիջան քաղաքում իրականացրեցին 4 ամիս տևողությամբ ակտիվ քաղաքացիության դասընթաց 13-17 տարեկան երեխաների համար:

Դասընթացը բաղկացած էր 4 փուլից. առաջին սեմինարն անդրադառնում էր թիմային աշխատանքին, համագործակցությանը, մարդու իրավունքներին և քաղաքացիական ներգրավվածությանը: Այս փուլում մասնակիցները ձևավորեցին ծրագրային թիմեր նախագծեցին համայնքային ծրագրեր: Երկրորդ փուլն անդրադարձավ ծրագրի և ֆինանսների կառավարման թեմաներին, և այն հնարավորություն տվեց մասնակիցներին զարգացնել ֆինանսական միջոցների կառավարման հմտությունները: Երրորդ փուլում մասնակիցներն իրականացրեցին իրենց ծրագրերը՝ փորձառու ծրագրային խորհրդատուների ուղղորդմամբ: Եվ ի վերջո նրանք մասնակցեցին չորրորդ փուլն, որը գնահատման սեմինարն էր:

Այս թերթը պատմում է իրականացված ծրագրերի մասին: Թերթում ներառված հոդվածները և նկարները պատրաստել են ծրագրի մասնակիցները: Դասընթացավարների միակ ներդրումը եղել է գործընթացի համակարգումը և թերթի դիզայնը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *


6 − = three